ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը տուգանել է վարչապետի տիկնոջը

22:45     25 մարտի, 2020

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «Ֆեյսբուքում» գրել է.

«Երեկ կառավարական առանձնատների տարածքում որոշել էի Շուշանին ավտոմեքենա վարել սովորեցնել։ Շուշանը մեր համատեղ վարման կադրերը տեղադրել էր ինստագրամում։

Պարզվեց՝ դա օրենքի խախտում է և նույնիսկ մեր կեցավայրի բակում չէր կարելի անչափահասին ղեկը վստահել, և ցավում եմ իմ այդ չիմացության համար։

Այսօր ճանապարհային ոստիկանությունը ինստագրամի տեսանյութի հիման վրա վարչական վարույթ է հարուցել և ինձ տուգանել 10 հազար դրամ։

Նաև սրա՛ համար ենք հեղափոխություն արել և այս փաստով ևս մեկ անգամ հավաստվում է, որ Նոր Հայաստանում բոլորը հավասար են օրենքի առաջ։

Եվ շնորհակալ եմ ՃՈ-ին՝ սկզբունքային աշխատանքի համար»։


© armedia.am