Կորոնավիրուսի հարցով G20-ի գագաթաժողովն ամբողջությամբ փակ կլինի մամուլի համար. ՌԻԱ Նովոստի

16:59     26 մարտի, 2020

Կորոնավիրուսի հարցով G20-ի գագաթաժողովն ամբողջությամբ փակ կլինի մամուլի համար: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

«Ինչ վերաբերում է G20-ի տեսահամաժողովին, մենք կներկայացնենք մեր վիդեոկադրերը: Սակայն ընդհանուր առմամբ այն փակ կլինի մամուլի համար, ձևաչափն ընտրում է կազմակերպող երկիրը»,- ասել է Պեսկովը:

 


© armedia.am