Թրամփի վարկանիշը հասել է պատմական առավելագույնին

15:07     27 մարտի, 2020

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշն աճել է մինչև 47,1%՝ թարմացնելով պատմական առավելագույնը: 

Ըստ Real Clear Politics-ի տվյալների՝ ամերիկյան առաջնորդի աշխատանքից դժգոհ է ամերիկացիների մեծամասնությունը`49,6 տոկոսը:

Նշվում է, որ ձեռք բերված ցուցանիշը բացարձակ ռեկորդ է Թրամփի համար, որի վարկանիշը միջին հաշվով երբեք հակավարկանիշից բարձր չի եղել (բացառությամբ նախագահության առաջին շաբաթվա):


© armedia.am