Երեկոյան ժամերից սկսած՝ բոլոր մարզերում ամպրոպային բնույթի անձրևներ կինեն, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում․ Գ․ Սուրենյան

11:03     28 մարտի, 2020

Այսօր Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցման ենք սպասում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը։

«Մարտի 28-ի երեկոյան ժամերից, մարտի 29-30-ին և ապրիլի 1-2-ին ժամանակ առ ժամանակ, որոշակի դադարներով բոլոր մարզերում սպասվում են ամպրոպային բնույթի անձրևներ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 15-20մ/վրկ»,-գրել է Գագիկ Սուրենյանը»։


© armedia.am