14:00-ի դրությամբ Արցախում ընտրություններին մասնակցել է ընտրողների ընդհանուր թվի 48,3 տոկոսը

16:42     31 մարտի, 2020

Արցախում այսօր՝ մարտի 31-ին, ժամը 14-ի դրությամբ Արցախում նախագահական և խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 50 534 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 48,3 տոկոսը: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է Արցախի ԿԸՀ պաշտոնական կայքում:

Ըստ այդմ, Ստեփանակերտի տարածքային ընտրական հանձնաժողովի տվյալների քվեարկել է 17349 ընտրող, որը կազմում է ընտրողների ընդհանուր թվի 44.5 տոկոսը:

Ասկերան - 6919 ընտրող կամ 57,2 տոկոսը

Հադրութում – 4901 ընտրող կամ 55,7 տոկոսը

Մարտակերտ - 6858 ընտրող կամ 51,3 տոկոսը

Մարտունի – 8285 կամ 47.8 տոկոսը

Շահումյան – 1099 ընտրող կամ 51.4 տոկոսը

Շուշի – 1935 ընտրող կամ 49 տոկոսը

Քաշաթաղ – 2978 ընտրող կամ 41.9 տոկոսը

Երևան- 210 ընտրող կամ 27.1 տոկոսը:


© armedia.am