Արցախի ԿԸՀ կողմից հրապարակվեցին մարտի 31-ին կայացած Արցախի Հանրապետության նախագահական և խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները:
Նախագահի երկու թեկնածու՝ Արայիկ Հարությունյանը և Մասիս Մայիլյանը նախագահի պաշտոնի համար պայքարը շարունակելու են երկրորդ փուլում:
Ազգային Ժողովի կազմում ներկայացված է լինելու հինգ քաղաքական ուժ՝ «Ազատ հայրենիք-ՔԴՄ» դաշինքը, «Միասնական հայրենիք» կուսակցությունը, Արցախի «Արդարություն» կուսակցությունը, ՀՅ Դաշնակցությունը և Արցախի Ժողովրդավարական կուսակցությունը:
Ընտրությունների նախաշեմին «Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացրել էր բոլոր նախագահի թեկնածուների և քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերից հատվածներ՝ երկու հարցի առնչությամբ՝ Արցախյան հակամարտության կարգավորում և Արցախ-Հայաստան հարաբերություններ:
Ստորև ներկայացնում ենք աղյուսակի թարմացված տարբերակը՝ միայն երկրորդ փուլ անցած երկու նախագահի թեկնածուի և ԱԺ կազմում ընդգրկված 5 քաղաքական ուժի դրույթների ներառմամբ: