«ՏուրՍտատ» տուրիստական պորտալը կազմել է այցելությունների ու վիրտուալ էքսկուրսիաների, առցանց տուրերի ու ցուցահանդեսների համար Ռուսաստանի և ԱՊՀ պատմության ու մշակույթի լավագույն թանգարանների վարկանիշը:
Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի թանգարանները ԱՊՀ երկրներում ամենահանրահայտ պատմության թանգարաններն են:
ԱՊՀ-ում պատմության և մշակույթի թանգարանների առաջին տասնյակի մեջ են մտել Մոսկվայում Պատմության պետական թանգարանը, Մինսկում Բելառուսի Պատմության ազգային թանգարանը և «Նեսվիժ» ազգային պատմամշակութային թանգարան-արգելոցը, Նուր Սուլթանում Ղազախստանի Ազգային թանգարանը և Ալմաթիիում Ղազախստանի Կենտրոնական պետական թանգարանը, Բաքվում Պատմության ազգային թանգարանը, Երևանում Հայաստանի Պատմության թանգարանը, Տաշքենդում Պատմության պետական թանգարանը, Քիշնյովում Մոլդովայի Պատմության ազգային թանգարանը և Դուշանբեում Տաջիկստանի Ազգային թանգարչանը:
Վարկանիշը կազմվել է թանգարանների հանրաճանաչության վերլուծության արդյունքներով և թանգարաններով վիտուալ տուրերի առաջարկներով: