Արցախում գործեր են հարուցվել՝ ընտրությունների ընթացքում հայտնաբերված դեպքերի առնչությամբ

17:39     3 ապրիլի, 2020

2020թ. մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում կայացած համապետական ընտրությունների ընթացքում հայտնաբերված դեպքերի առնչությամբ, Արցախի քննչական կոմիտեում վարույթ են ընդունել՝ մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների ու ազատությունների դեմ ուղղված հանցագործությունների հատկանիշներով հարուցված թվով հինգ քրեական գործեր, որոնց վերաբերյալ իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ։ 

Քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է, հայտնում է Արցախի քննչական կոմիտեն։


© armedia.am