Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարը շաբաթական մեկ օր որպես բժիշկ կաշխատի, որպեսզի օգնի Ազգային սանիտարական ծառայությանը կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում: Այս մասին հայտնում է Guardian-ն՝ Իռլանդիայի կառավարության պաշտոնական ներկայացուցչին հղումով:
Իռլանդիայի կառավարությունից հայտնել են, որ վարչապետը մարտին վերադարձել է բժշկական գրանցամատյան՝ բժշկական գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող բժիշկների պաշտոնական ցուցակ: «Վարչապետը շաբաթական մեկ անգամ կզբաղվի բժշկական գործունեությամբ՝ իր ունեցած որակավորմանը համապատասխան»,- նշել է կառավարության ներկայացուցիչը։
Վարադկարը թերապևտի դիպլոմը ստացել է 2010 թվականին, իսկ երեք տարի անց նա դուրս է եկել բժշկական ռեեստրից, քանի որ մտել է քաղաքականության մեջ։