Կորոնավիրուսով վարակվածներից 146-ն ունի թոքաբորբ, 35-ի վիճակը ծանր է, 8-ինը՝ ծայրահեղ ծանր. նախարար

17:54     6 ապրիլի, 2020

Կորոնավիրուսով վարակված պացինետների մեծ մասը նույնիսկ ջերմություն չունի, սակայն ունենք թոքաբորբ ունեցող 146 պացիենտ: Այս մասին ապրիլի 6-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Ծանր վիճակում է գտնվում 5 հոգի: Նրանք դեռ ռեանիմացիոնում չեն, բայց թթվածնի կարիք ունեն, որը նրանք ստանում են հիվանդանոցներում: Ծայրահեղ ծանր ունենք 8 հոգի:

Ցավոք ունենք մահ, 68 տարեկան քաղաքացու կյանքը փրկել չի հաջողվել: Նա ունեցել է հարակից խրոնիկ հիվանդություններ՝ շաքարային դիապետ, հիպերտոնիա, գլխուղեղի իշեմիկ ինսուլտ»,-ասել է նախարարը:

Նրա խոսքով՝ այս պահին մեկուսացման վայրերում է գտնվում 1500 քաղաքացի:

«Ինքնամեկուսացման տակ է գտնվում ավելի քան 5 հազար քաղաքացի: Մենք արդեն 400-ից ավելի ինքնամեկուսացումից դուրս եկած քաղաքացիներ ունենք: Նրանց թիվը մեծանում է»:

 


© armedia.am