Արաբական կոալիցիան Եմենում հրադադար է հայտարարել կորոնավիրուսի պատճառով. Deutsche Welle

11:58     9 ապրիլի, 2020

Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան Եմենում 14-օրյա  հրադադար է հայտարարել՝ պայմանավորված նոր տիպի կորոնավիրուսի համավարակի հետ, հայտնում է Deutsche Welle-ն՝ կոալիցիայի բարձրաստիճան ներկայացուցչին հղումով:

Ապստամբ հութիները դեռևս հրապարակավ չեն արձագանքել կոալիցիայի այս նախաձեռնությանը:

Ավելի վաղ Եմենում հակամարտության բոլոր կողմերն աջակցություն էին հայտնել ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի կոչին դադարեցլեու կրակը՝ քաղաքացիական բնակչությանը COVID-19 համավարակից պաշտպանելու համար:


© armedia.am