ԵՄ-ն 20 մլրդ եվրո օգնություն կտրամադրի գործընկերներին COVID-19-ի դեմ պայքարի համար. Reuters

13:13     9 ապրիլի, 2020

Եվրոպական միությունը սկսում է «Team Europe» ծրագիրը, որը նախատեսում է ավելի քան 20 մլրդ եվրո օգնություն տրամադրել ԵՄ գործընկեր երկրներին կորոնավիրուսի համավարակի և դրա հետևանքների դեմ պայքարի համար:

Ինչպես նշել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, ծրագրի նպատակն է միավորել Եվրամիության, նրա անդամ երկրների և ֆինանսական հաստատությունների՝ մասնավորապես Եվրոպական ներդրումային բանկի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ռեսուրսները:

Նշվում է, որ օգնություն կստանան Աֆրիկայի, Արևմտյան Բալկանների, Արևելյան գործընկերության, ինչպես նաև ասիական և լատինաամերիկյան երկրները:


© armedia.am