Կորոնավիրուսի հետևանքով համաշխարհային տնտեսությունը կկրի ավելի քան 5 տրիլիոն դոլարի վնաս. Bloomberg

10:47     9 ապրիլի, 2020

Նոր տիպի կորոնավիրուսի տարածման հետևանքով համաշխարհային տնտեսությունը երկու տարվա ընթացքում կկրի ավելի քան 5 տրիլիոն դոլարի վնաս: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով Wall Street-ի բանկերի հաշվարկներին:

Գործակալությունը նշում է, որ աշխարհը խաղաղ պայմաններում խորասուզվում է 1930-ական թվականներից ի վեր ամենախոր ճգնաժամի մեջ: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ համավարակը ստիպել է երկրներին փակել ձեռնարկությունների մեծ մասը:

Փորձագետները կանխատեսում են, որ տնտեսական անկումը լինելու է կարճաժամկետ, սակայն տնտեսություններից երկու տարի կպահանջվի մինչճգնաժամային ցուցանիշներին վերադառնալու համար:


© armedia.am