Թրամփը նավթի մասին խոսել է Պուտինի և սաուդյան թագավորի հետ

10:33     10 ապրիլի, 2020

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  հայտնել է, որ նավթային գործարքի վերաբերյալ լավ զրույց է ունեցել Ռուսաստանի նախագահի և Սաուդյան Արաբիայի թագավորի հետ, փոխանցում է Интерфакс-ը:

«Ես հենց նոր խոսել եմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Սաուդյան Արաբիայի թագավոր Սալբան բեն Աբդելազիզ աս-Սաուդի հետ», - ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Թրամփը՝ հավելելով, որ դա շատ լավ զրույց է եղել. «Տեսնենք ինչ կլինի հետո»:

Թրամփը նշել է, որ այսօր «նավթն այնքան շատ է, որ այն պահելու համար տեղ չկա»:


© armedia.am