Microsoft-ը 20 մլն դոլար կհատակցնի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար. RG.ru

17:35     10 ապրիլի, 2020

Microsoft ամերիկյան կորպորացիան 20 մլն դոլար կհատակցնի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար, հաղորդում է RG.ru-ն:

Ընկերության հայտարարության մեջ ասվում է, որ միջոցները կտրամադրվեն առողջապահության ոլորտում արհեստական ինտելեկտի կիրառման հարցով ընկերության ծրագրի շրջանակում: Բացի այդ, ընկերությունը մտադիր է ֆինանսավորել վիրուսի մասին հավաստի տեղեկությունների տարածման ծրագրերը:

«Դա կօգնի մեղմել համավարակի բացասական էֆեկտը»,- ասել է ընկերության ստորաբաժանման գիտական աշխատանքի ղեկավար Էրիկ Խորվիցը:


© armedia.am