Բանգլադեշում մահապատժի են ենթարկել երկրի առաջին նախագահին սպանողին

13:59     13 ապրիլի, 2020

Բանգլադեշի իշխանությունները իրականացրել են երկրի առաջին նախագահ շեյխ Մուջիբուր Ռահմանին սպանողներից մեկի` բանակի նախկին սպա Աբդուլ Մաջեդի մահապատժի որոշումը: Այս մասին տեղեկացնում է  Bangladesh Sangbad Sangstha-ն՝ հղում անելով երկրի արդարադատության նախարարին:

Մահապատիժը իրականացվել է Դաքքայի կենտրոնական բանտում:

Նախագահ Ռահմանը սպանվել է 1975թ. օգոստոսի 15-ին, Դաքքայի իր կեցավայրում կնոջ, երեք որդիների և ընտանիքի այլ մտերիմների հետ միասին (20 հոգի): Ողջ են մնացել միայն նախագահի երկու դուստրերը, որոնք այդ ժամանակ արտասահմանում էին:

«Դատապարտյալին կախել են կիրակի, ժամը 00:01-ին»,-տեղեկացրել է բանտերի գլխավոր քննիչ, բրիգադի դեներալ Մուստաֆա Քեմալ Փաշան:

 


© armedia.am