ԵԱՏՄ երկրների ղեկավարները հանդես են եկել ապրանքների ազատ տեղաշարժը պահպանելու օգտին. ՌԻԱ Նովոստի

17:27     14 ապրիլի, 2020

ԵԱՏՄ անդամ երկրների առաջնորդները հանդես են եկել կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում ապրանքների ազատ տեղաշարժի սկզբունքը պահպանելու օգտին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղվելով Կրեմլի պաշտոնական կայքէջին:

 «Մենք հանդես ենք գալիս միջազգային հանրության միասնականության և համաշխարհային տնտեսության կայունության, ապրանքների ազատ տեղաշարժի սկզբունքը պահպանելու օգտին, այդ թվում սոցիալական նշանակության ապրանքների՝ սննդամթերքի, բժշկական սարքավորումների և դեղամիջոցների, անհատական պաշտպանության բժշկական պարագաների»,-ասված է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամների համատեղ հայտարարության մեջ՝ կապված COVID-19 պանդեմիայի հետ:


© armedia.am