ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննադատել է Թրամփի՝ ԱՀԿ-ի ֆինանսավորումը դադարեցնելու որոշումը

11:01     15 ապրիլի, 2020

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը քննադատել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ ԱՀԿ-ի ֆինանսավորումը դադարեցնելու որոշումը, հայտնում է ТАСС-ը:

Գուտերիշի խոսքով՝ այժմ ԱՀԿ-ին հատկացվող միջոցները կրճատելու ժամանակը չէ, քանի որ այն պայքարում է կորոնավիրուսի համավարակի դեմ ամբողջ աշխարհում: 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ համավարակից անհրաժեշտ է «դասեր քաղել», սակայն «դրա ժամանակը դեռ չի եկել»:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը դադարեցնում է ԱՀԿ-ի ֆինանսավորումը:

 

 


© armedia.am