Նոր Զելանդիայում նախարարների աշխատավարձը 20 տոկոսով կկրճատվի համավարակի ֆոնին

12:42     15 ապրիլի, 2020

Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը հայտարարել է, որ իր և կառավարության մյուս անդամների, պետական ծառայողական մարմինների ղեկավարների աշխատավարձերը կես տարի կկրճատվեն 20 տոկոսով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ նշելով, որ դա պայմանավորված է կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակով:

«Ես այսօր կարող եմ հաստատել, որ ես, նախարարները, պետական ծառայողական մարմինների ղեկավարները գնում ենք առաջիկա վեց ամսվա ընթացքում աշխատավարձի 20 տոկոսի կրճատման»,-ասել է վարչապետը:

Նոր Զելանդիայում, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակվածության 1 386 դեպք է գրանցվել, 728 մարդ ապաքինվել է: Վարակից մահացել է 9 մարդ: 


© armedia.am