ԱՄՆ-ը Պաղեստինին 5 մլն կտրամադրի կորոնավիրուսի դեմ պայքարի համար

14:47     17 ապրիլի, 2020

Միացյալ Նահանգները Պաղեստինի վարչակազմին կտրամադրի 5 մլն դոլար կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Այս մասին, ինչպես փոխանցում է MaanNews-ը, հայտնել է Իսրայելում ԱՄՆ դեսպան Դեյվիդ Ֆրիդմանը:

Նշվում է, որ Միացյալ Նահանգների կողմից պաղեստինցիներին տրամադրվող հատուկ դրամաշնորհ հատկացվելու է հիվանդանոցներին և աղքատ ընտանիքներին:

Հիշեցնենք, որ Թրամփի վարչակազմը կրճատել էր Պաղեստինին տրամադրվող օգնությունը՝ այդկերպ փորձելով ճնշում գործադրել վերջինիս վրա վերադառնալու բանակցային սեղան:

Թրամփի վարչակազմի կողմից «դարի գործարքի» հրապարակումից հետո Պաղեստինը հրաժարվել է ԱՄՆ հետ շփումներից:


© armedia.am