Հակառակորդը մեկ շաբաթում արցախա-ադրբեջանական սահմանին հրադադարը խախտել է ավելի քան 190 անգամ

13:22     18 ապրիլի, 2020

Ապրիլի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 190 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով  շուրջ 1800 կրակոց:

Ինչպես փոխանցում էԱրցածի ՊՆ մամուլի ծառայությունը, ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:


© armedia.am