Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 1291-ի

11:04     19 ապրիլի, 2020

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 43 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Հայաստանում ապրիլի 19-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1291 է, արձանագրվել է մահվան 20 դեպք: 

Այս պահին բուժվում է 726 անձ: Ապաքինվել է 545 անձ:


© armedia.am