Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված տնտեսական ճգնաժամի պատճառով Եվրամիությունում վտանգի տակ է հայտնվել մոտ 59 միլիոն աշխատատեղ: Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում կատարելով McKinsey and Company միջազգային խորհրդատվական ընկերությանը:
Պարբերականի տվյալներով՝ ներկայիս դրությունը կարող է ազդել ԵՄ մասնավոր սեկտորում զբաղվածների ավելի քան մեկ քառորդին: Վերլուծաբանների գնահատականների համաձայն՝ ամենամեծ հարվածը կստանան հանրային սննդի, ինչպես նաև բնակելի և հյուրանոցային սեկտորները, որին բաժին է հասնում ռիսկի գոտում հայտնված աշխատատեղերի 70 տոկոսը:
Ըստ McKinsey-ի «հոռետեսական սցենարի»՝ ԵՄ երկրներում գործազրկությունը կարող է կրկնապատկվել՝ 2021 թվականին հասնելով մինչև 11,2 տոկոսի և մինչև 2024 թվականը դժվար թե վերադառնա նախաճգնաժամային մակարդակին: