Փակ են լինելու Ծիծեռնակաբերդ տանող բոլոր ճանապարհները․ ոստիկանության հայտարարությունը

12:07     22 ապրիլի, 2020

Նոր կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպատակով ապրիլի 21-ից ապրիլի 25-ի ժամը 22.00-ն փակ են լինելու Ծիծեռնակաբերդի՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր տանող հետիոտների ու տրանսպորտային միջոցների համար նախատեսված բոլոր ճանապարհները։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանությունը
Կարգը խախտելը կառաջացնի իրավական հետևանքներ։
Ոստիկանությունը քաղաքացիներին հորդորում է համավարակի տարածման այս պայմաններում անդառնալի հետևանքներից խուսափելու համար` ըմբռնումով մոտենալ որոշմանը։


© armedia.am