Խորին մտահոգությամբ պետք է արձանագրեմ, թե ինչպես են թուրք քաղաքական գործիչները հետադարձ հայացք նետում իրենց պատմությանը. Բունդեսթագի փոխնախագահ

12:38     24 ապրիլի, 2020

Ցեղասպանություններ պետք է ճանաչվեն՝ կրկնությունը բացառելու նպատակով: Այս մասին նշեց Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ Պետրա Պաուն՝ պատասխանելով «Արմենպրես» գործակալության հարցին, թե ինչ դասեր պետք է քաղել Հայոց ցեղասպանության պատմությունից՝ ապագայում մարդկության դեմ նման հանցագործությունների կանխարգելման նպատակով:

«Հանցագործությունները, այո՛, ցեղասպանությունները պետք է ճանաչվեն որպես այդպիսին՝ կրկնությունը բացառելու նպատակով: Խորին մտահոգությամբ պետք է արձանագրեմ, թե ինչպես են թուրք քաղաքական գործիչները հետադարձ հայացք նետում իրենց պատմությանը, իսկ ներկայումս ստորադասվում են քաղաքացիների իրավունքներն ու ժողովրդավարությունը»,-ընդգծեց Պաուն:


© armedia.am