Ֆրանսիայի վարչապետը Հայոց ցեղասպանության 105-ամյակի կապակցությամբ նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին

19:03     24 ապրիլի, 2020

Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը Հայոց ցեղասպանության 105-ամյակի կապակցությամբ նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին հաղորդվում է  Ֆրանսիայում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջում։

«Մեկ անգամ ևս ցանկանում եմ Ֆրանսիայի ձայնը միավորել նրանց, ովքեր անխոնջ կերպով պահանջում են, որպեսզի բոլորի կողմից ճանաչվի մի ամբողջ ժողովրդի սպանությունը»,- նշված է նամակում։


© armedia.am