Սաուդյան Արաբիայի բարձրագույն դատարանը չեղարկել է մտրակի հարվածներով պատիժը

16:59     26 ապրիլի, 2020

Սաուդյան Արաբիայի բարձրագույն դատարանը չեղարկել է մտրակի հարվածներով պատիժը։ Այս մասին հայտնում է ՌԲԿ-ն: 

Իշխանություններն անվանել են դա բարեփոխումների շարունակություն, որոնք անցկացվում են թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանի կողմից։

Մտրակով հարվածների փոխարեն մի շարք հանցագործություններում մեղավոր ճանաչված անձին այժմ սպառնում է տուգանք կամ կալանք։


© armedia.am