80 հազար ֆրանսիացիներ խնդրում են Մակրոնին մեղմացնել կարանտինի սահմանափակումները

11:33     27 ապրիլի, 2020

Ավելի քան 80 հազար մարդ է ստորագրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ուղղված նամակը և խնդրել մեղմացնել երկրում հաստատված սահմանափակումները՝ կապված կորոնավիրուսի հետ։ Ուղերձի հեղինակների կարծիքով՝ զբոսանքի և բնության գրկում հանգստանալու արգելքը «վնասում է բնակիչների հոգեկան առողջությունը» և չի նպաստում կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարին: Այս մասին հաղորդում է RFI-ը։

«Ֆրանսիայում բաց երկնքի տակ զբոսանքները արգելված են։ Կարանտինը խախտողների համար օգտագործվում են դրոններ, ուղղաթիռներ, կվադրոցիկլներ և այլ տեխնիկա։ Սակայն չէ որ զբոսանքի ժամանակ չեն խախտվում սոցիալական հեռավորության սկզբունքները,-նշվում է ուղերձում։-Մենք կոչ ենք անում փոխել կառավարության որոշումն ու թույլ տալ զբոսնել բնության գրկում՝ խստորեն պահպանելով կանոնները»,-նշել են հեղինակները։

«Զբոսանքները սոցիալական անհավասարությունը կրճատելու միջոց են։ Դա հնարավորություն է նրանց համար, ովքեր չունեն այգի, լավ բնակարան, ցանկանում են ազատվել սթրեսից կարանտինի ժամանակ»,-նշել է հոգեթերապևտ Քրիստոֆ Անդրեն։ 

Հիշեցնենք՝ Ֆրանսիայում զբոսանքները, որոնք տևում են ավելի քան մեկ ժամ կամ անցկացվում են տնից ավելի քան մեկ կմ հեռավորության վրա, արգելված են առնվազն մինչև մայիսի 11-ը։


© armedia.am