Սև ծովում գտել են «Արմենիա» շոգենավի մնացորդները

19:40     27 ապրիլի, 2020

Սև ծովում գտել են գերմանացիների կողմից 1941թ.-ին խոցված «Արմենիա» շոգենավը, հայտնում է РИА Новости-ն:

«Արմենիա» շոգենավը խորտակվել էր Ղրիմի ափամերձ շրջաններում՝ 1941 թվականի նոյեմբերի 7-ին: 

Ծովային այս աղետն, ըստ տարբեր տվյալների, 6-ից 10 հազար մարդու կյանք էր խլել, նավի վրա փախստականներ ու վիրավորներ են եղել հիմնականում:


© armedia.am