Քանյե Ուեսթը դոլարային միլիարդատեր է ճանաչվել

20:44     27 ապրիլի, 2020

Forbes ամսագիրը միլիարդատեր է ճանաչել ամերիկացի հայտնի ռեփեր, Քիմ Քարդաշյանի ամուսին Քանյե Ուեսթին։ Ըստ ամսագրի` երգչի կարողությունը 1,3 մլրդ դոլար է:

Forbes-ը Ուեսթին դասել է դոլարային միլիարդատերի շարքին՝ նրա բիզնեսի փաստաթղթերի և բանկային հաշիվներից քաղվածքների հրապարակումից հետո:

Թեև Forbes-ի գնահատականներով Քանյե Ուեսթի կարողությունը մի փոքր գերազանցում է մեկ միլիարդ դոլարը, սակայն ինքը` Քանյեն պնդում է, որ իր կարողությունը կազմում է 3.3 մլրդ դոլար։

Այդ գումարի մի մասը ՝ 1,26 մլրդ դոլարը, երգիչը ստացել է Yeezy ապրանքանիշից։ Ամսագրի հաշվարկներով ՝ Ուեսթի մնացած ակտիվների արժեքն ընդհանուր առմամբ կազմում է շուրջ 125 մլն դոլար:

 

 


© armedia.am