Խրտվիլակների հասարակություն. Քիմ Քարդաշյանը հակադարձել է թուրք օգտատերերի մեկնաբանություններին

22:05     27 ապրիլի, 2020

Ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում գրառում էր կատարել Հայոց ցեղասպանության վերաբերյալ՝ նշելով, որ օսմանցի թուրքերը 1.5 միլիոն հայ են կոտորել, այդ թվում՝ երեխաների և կանանց:

Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ Քիմ Քարդաշյանի այդ գրառումը հայտնվել է թուրք օգտատերերի թիրախում և նրանք արձագանքել են գրառմանը տարաբնույթ մեկնաբանություններով։

Թուրքական ծանոթությունների և ամուսնությունների հեռուստահաղորդումից հայտնի Հանիֆե Գյուրդալի ամուսինը Քարդաշյանի գրառման տակ գրել է. «Ալլահը մեկն է և նրա զորքը թուրքերն են» ու գրառմանը կից նաև քարոզչական բնույթի տեսանյութեր է տեղադրել։

Իսկ Քադաշյանն, ի պատասխան թուրք օգտատիրոջ մեկնաբանությանը, արձագանքել է «խրտվիլակների հասարակություն» արտահայտությամբ և արգելափակել նրան։

 


© armedia.am