Covid-19. Ավստրալիան բացում է լողափերը

16:30     28 ապրիլի, 2020

Ավստրալիայի իշխանությունները որոշել են բացել լողափերը: Ինչպես հաղորդում է «Euronews»-ը՝  լողափ այցելելու համար սահմանվել է կոնկրետ ժամանակահատված՝ 7-17:00:

Ավստրալիայի ամենահայտնի լողափերից մեկը՝ Բոնդի-բիչը, կրկին բացվել է սերֆինգի սիրահարների ու պարզապես լողալ ցանկացողների համար: Աշխատակիցներն իրականացնում են այցելուների հաշվարկ, որպեսզի կարողանան ապահովել սոցիալական անհրաժեշտ հեռավորություն:

Ավստրալիան կորոնավիրուսից տուժած երկրների ցանկում զբաղեցնում է 43-րդ տեղը: Առողջապահության նախարարությունը նշել է, որ վերջին մեկ օրում գրանցվել է վարակի 7 նոր դեպք, ինչը ամենացածր ցուցանիշն է վարակի բռնկումից ի վեր:

 


© armedia.am