Մայիսի 4-ից գեղեցկության սրահներում սահմանափակումները մեծ հավանականությամբ վերացվելու են. Ավինյան

00:21     29 ապրիլի, 2020

Այս փուլում վարակի տարածման ինտենսիվությունը ցույց է տալիս, որ  կարող ենք գնալ որոշ սահմանափակումների հանման։ Ինչպես հայտնում է News.am-ը՝ հղում կատարելով Aravot.am-ին, «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ինստագրամյան «INSTALIVE» զրուցաշարի ընթացքում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը:

«Որոշ սահմանափակումներ հանվել են՝ մարդկանց ինքնամեկուսացման սահմանափակումները, շինարարության, մշակվող արդյունաբերության ոլորտի սահմանափակումները: Շատ մեծ հավանականությամբ մայիսի 4-ից կրկին մեծ փաթեթով սահմանափակումներ վերացվելու են մշակվող արդյունաբերությունում, սպասարկման ոլորտում՝ գեղեցկության սրահներում, վարսավիրանոցներում և մի քանի այլ նմանատիպ տեսակի գործունեության տեսակներում՝ անպայման որոշակի կանոնների պահպանմամբ: Հետագայում դիտարկվելու է բացօթյա սրճարանների բացման հնարավորությունը, հետագայում նոր արդեն փակ սննդի օբյեկտների բացման հնարավորությունը»:

 


© armedia.am