Բուլղարիան նախատեսում է զբոսաշրջային տարին բացել հուլիսի 1-ից

16:36     29 ապրիլի, 2020

Բուլղարիայում ամառային զբոսաշրջային սեզոնին նախապատրաստվելու աշխատանքները կսկսվեն հունիսի 15-ից, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Բուլղարիայի զբոսաշրջային նախարարությանը:

Նշվում է, ուր յուրաքանչյուր լողափի հնարավորությունները վերլուծելով՝ կհստակեցնեն, թե որ հատվածներում հանգիստը կազմակերպելու համար որքան անվճար պարագաներ կտրամադրեն, որքանի համար կսահմանեն խորհրդանշական գումար:

Նախարարությունը հիշեցրել է նաև, որ զբոսաշրջությունը կազմում է Բուլղարիայի ՀՆԱ-ի 12 տոկոսը և ապահովում է 11 տոկոս զբաղվածություն:  


© armedia.am