Կիմ Չեն Ընը վերջին 20 օրում առաջին անգամ հայտնվել է հանրության առջև

10:21     2 մայիսի, 2020

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի մահվան մասին բազմաթիվ լուրերից հետո Ընը վերջին 20 օրում առաջին անգամ հայտնվել է հանրության առջև: Այս մասին հաղորդում է Yonhap-ը:

Նա ներկա է եղել Սունչհոն քաղաքում ֆոսֆորային պարարտանյութների ֆաբրիկայի բացմանը:

Հրապարակված լուսանկարներում նա կտրում է կարմիր ժապավենն ու շփվում իրեն ուղեկցող անձանց  հետ: Լուսանկարներ Կիմ Չեն Ընը չունի արտաքինից երևացող հիվանդության նշաններ և անառողջ տեսք:

Նրան ուղեկցում են քույրը՝ Կիմ Չեն Յոնը, Աշխատավոր կուսակցության ղեկավար Պակ Պոնգ Յուն, երկրի վարչապետ ԿԻմ Ջե Ռյոնը:   


© armedia.am