Դարիգա Նազարբաևան ազատվել է Ղազախստանի Սենատի նախագահի պաշտոնից

16:26     2 մայիսի, 2020

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը դադարեցրել է խորհրդարանի Սենատի խոսնակ Դարիգա Նազարբաևայի լիազորությունները։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությանը։

Որոշման պատճառը դեռևս չի նշվում։

Այս առնչությամբ գրառմամբ է հանդես եկել երկրի նախագահը.

«Շնորհակալությունն եմ հայտնում Դ․ Ն․ Նազարբաևային՝ Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահի պաշտոնում ակտիվ և արդյունավետ աշխատանքի համար»,- գրել է Տոկաևը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։

Հիշեցնենք՝ Դարիգա Նազարբաևան Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ավագ դուստրն է։ Վերջինս 2016-ին եղել է խորհրդարանի Սենատի պատգամավոր, պալատի խոսնակ է ընտրվել 2019 թվականի մարտին։


© armedia.am