Արգենտինայում 70 հազար մարդ է ձերբակալվել կարանտինի ռեժիմը խախտելու համար

12:49     5 մայիսի, 2020

Արգենտինայի իրավապահ մարմինները կարանտինի ռեժիմը խախտելու համար մեկ ու կես ամսում ձերբակալել են շուրջ 70 հազար մարդու: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ մարտի 21-ից սկսած ընդհանուր առմամբ ձերբակալվել է 69 հազար 965 մարդ: Դրանից բացի, ոստիկանությունն ավելի քան 4 հազար ավտոմեքենա է առգրավել վարորդներից, որոնք երկրում տեղաշարժվել են անօրինական:

Արգենտինայում մարտի 20-ից գործում է կարանտինի ռեժիմ: Նախատեսվում է, որ իշխանությունները մայիսի 10-ից կսկսեն սահմանափակումների թուլացում: Երկրում հաստատված դեպքերի թիվը 4 հազար 700-ից ավելի է, մահացել է 249 մարդ:


© armedia.am