Հայաստանի հանքարդյունաբերական ընկերությունները բնապահպանական հարկ կվճարեն

13:33     5 մայիսի, 2020

Հայաստանում հանքարդյունաբերական և այլ ընկերությունները բնապահպանական հարկ կվճարեն: Այս մասին մայիսի 5-ին ՀՀ Ազգային ժողովի նիստին «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ ասաց  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Լիլիա Շուշանյանը, հաղորդում է News.am-ը:

Ըստ նրա` այդ պահումները կորոշվեն շրջակա միջավայրի ոլորտում լիազոր մարմինների կողմից: Դրանք կարտացոլվեն այն համայնքների բյուջեներում, որոնց տարածքում այդ ընկերությունների գործունեությունը վնասակար ազդեցություն է ունենում:

Միևնույն ժամանակ, համապատասխան նորմերին և պահանջներին համապատասխանության արդյունքները յուրաքանչյուր տարի կհրապարակվեն համայնքների ղեկավարների կողմից քաղաքապետարանների կայքերում, ինչպես նաև` համապատասխան մարզպետարանների կայքերում:


© armedia.am