ՌԴ վարչապետի մամուլի քարտուղարը մանրամասներ է հայտնել Միշուստինի առողջական վիճակի մասին

13:58     5 մայիսի, 2020

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, ով վարակվել էր կորոնավիրուսով, ընդհանուր առմամբ իրեն լավ է զգում, նրա բուժումն ընթանում է ինչպես նախատեսված էր: Այս մասին հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Բորիս Բելյակովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

«Վարչապետը շարունակում է գտնվել պետական բուժհաստատություններից մեկում բժիշկների հսկողության ներքո: Ինքնազգացողությունն ընդհանուր առմամբ լավ է: Բուժումն ընթանում է ըստ պլանավորվածի՝ օգտագործելով այնպիսի դեղամիջոցներ, որոնք թույլատրվել են Առողջապահության նախարարության կողմից այդ հիվանդության բուժման համար: Վարչապետը հեռախոսով ակտիվ շփվում է գործընկերների հետ»,- նշել է նրա մամուլի քարտուղարը:


© armedia.am