Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 2884-ի

11:01     7 մայիսի, 2020

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 102 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Հայաստանում մայիսի 7-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 2884 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 42 դեպք, մահվան ևս 9 դեպք այլ պատճառներով:

Այս պահին բուժվում է 1648 անձ: Ապաքինվել է 1185 անձ:


© armedia.am