Նեթանյահուին թույլատրվել է ձևավորել նոր կառավարություն

19:49     7 մայիսի, 2020

Իսրայելում «Լիկուդ» կուսակցության ղեկավար Բենիամին Նեթանյահուին թույլատրվել  է ձևավորել կառավարություն: Այս մասին հայտնում է Euronews-ը։

Հրեական պետության Գերագույն արդարադատության դատարանը միաձայն որոշում է կայացրել, որ օրենսդրությունը խոչընդոտ չի հանդիսանում, որպեսզի գործող վարչապետի պաշտոնակատարը կառավարություն ձևավորի:

Իսրայելի գերագույն իրավասությանը դիմելու քաղաքացիական շարժման կուսակցությունների համար պատճառը եղել է Նեթանյահուի նկատմամբ դատական մեղադրանքները՝ կոռուպցիայի, կեղծիքների և վստահության խախտման համար, որը ներկայացվել է դեռևս անցյալ տարվա նոյեմբերին:

Ներկայիս համաձայնագիրը, մասնավորապես, նախատեսում է, որ հաջորդ մեկուկես տարվա ընթացքում Նեթանյահուն է ղեկավարում կառավարությունը, որից հետո նա իր տեղը զիջում է Բենի Գանցին: Վերջինս ներկայումս նախագահում է Քնեսեթում։


© armedia.am