Լին Թրեյսին հարգել է Երկրորդ աշխարհամարտում զոհված հայ հերոսների հիշատակը

23:16     9 մայիսի, 2020

Հաղթանակի օրվա 75-ամյակի առթիվ ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին իր հարգանքի տուրքը մատուցեց Երկրորդ աշխարհամարտի հայ հերոսներին:  Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջից:

«Հաղթանակի օրվա 75-ամյակի առթիվ դեսպան Թրեյսին իր հարգանքի տուրքը մատուցեց Երկրորդ աշխարհամարտի հայ հերոսներին՝ ծաղկեպսակ դնելով Երևանի «Հաղթանակ» զբոսայգու հուշահամալիրի անմար կրակի մոտ»,- նշված է հայտարարությունում: 


© armedia.am