Ուզբեկստանի Սենատը հավանություն է տվել ԵԱՏՄ-ում երկրի մասնակցությանը դիտորդ-պետության կարգավիճակով

17:07     11 մայիսի, 2020

Ուզբեկստանի Սենատը մայիսի 11-ին կայացած լիագումար նիստի ժամանակ հավանություն է տվել ԵԱՏՄ-ում Ուզբեկստանի Հանրապետության մասնակցությանը դիտորդ-պետության կարգավիճակով: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տեղեկացրել են Ուզբեկստանի խորհրդարանի վերին պալատի տեղեկատվական ծառայությունից:

«Սենատորները ձայների մեծամասնությամբ հավանություն են տվել ԵԱՏՄ-ում Ուզբեկստանի Հանրապետության մասնակցությանը դիտորդ-պետության կարգավիճակով: Այս հարցով ընդունվել է Սենատի համապատասխան որոշումը»,-ասել է վերին պալատի ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ քվեարկությանը մասնակցել է գործող 100 սենատորներից 91-ը. 71 պատգամավոր կողմ է արտահայտվել, 16-ը` դեմ, 4-ը ձեռնպահ է մնացել:

«ԵԱՏՄ-ում դիտորդ-պետության կարգավիճակով Ուզբեկստանի մասնակցությունը հնարավորություն կտա տեղեկացված լինել այս կազմակերպության շրջանակում կատարվող աշխատանքների մասին և վերլուծության շնորհիվ ճիշտ եզրակացություններ անել»,-ասել է Սենատի ղեկավարը:

 


© armedia.am