Brent տեսակի նավթի գինը բարձրացել է

12:12     12 մայիսի, 2020

Երեքշաբթի օրը նավթի համաշխարհային գները բարձրացել են` մի շարք երկրների, մասնավորապես, Սաուդյան Արաբիայի կողմից հումքի արդյունահանման լրացուցիչ կրճատման մասին լուրերի պատճառով, վկայում են աճուրդի տվյալները, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Հյուսիսծովյան Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների գինը բարձրացել է 0.47 տոկոսով ևմեկ բարելի դիմաց 29.78 դոլար է կազմել, իսկ WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսներն աճել են 1.08 տոկոսով  և24.4 դոլար են կազմել մեկ բարելի դիմաց:


© armedia.am