Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարին

16:30     12 մայիսի, 2020

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:
Հանդիպմանը քննարկվել են անվտանգության ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:


© armedia.am