Ապրանքաշրջանառության ծավալները 2019-ին աճ են գրանցել. ՊԵԿ

17:55     12 մայիսի, 2020

2019 թվականին Հայաստանի Հանրապետության արտաքին և փոխադարձ առևտրի ընդհանուր ապրանքաշրջանառության ծավալների զգալի աճ է արձանագրվել, հաղորդում է ՀՀ ՊԵԿ-ը:

«ՀՀ ներմուծման ծավալները 2019 թվականին կազմել են 2,661 մլրդ ՀՀ դրամ, որը նախորդ տարվա ցուցանիշից բարձր է 11%-ով, իսկ արտահանման ծավալները կազմել են 1,265 մլրդ ՀՀ դրամ, ինչը գրեթե 9%-ով ավելի է, քան նախորդ տարի»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ:


© armedia.am