Նոր Զելանդիայում արտակարգ դրության ռեժիմը հանվեց

11:47     13 մայիսի, 2020

Նոր Զելանդիայի իշխանությունների որոշմամբ հանվել է կորոնավիրուսի հետևանքով երկրում մտցված արտակարգ դրության ռեժիմը: Այս մասին ասված է Նոր Զելանդիայի քաղաքացիական պաշտպանության նախարար Փեենի Հենարեի հայտարարության մեջ:

Հիշեցնենք՝ Նոր Զելանդիայում արտակարգ դրության ռեժիմ էր մտցվել մարտի 25-ից:

«Նոր Զելանդիայում արտակարգ դրությունը չեղարկվել է, հիմա սկսվում է անցումային շրջան՝ այնպիսի, որ երկիրը սկսում է պատրաստվել կորոնավիրուսի հետ կապված հաջորդ մակարդակի սպառանալիքին»,- ասված է նախարարի հայտարարության մեջ:

Իշխանությունները բնակիչներին հորդորում են պահպանել սոցիալական հեռավորությունը և  զգուշավորության կանոնները:

Նոր Զելանդիայի Առողջապահության նախարարության տվյալներով երկրում հաստատված դեպքերի թիվը կազմում է 1 147, մահացել է 21 վարակակիր:  


© armedia.am