Բադասյանը Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ հարցեր է ուղղել Վենետիկի հանձնաժողովին

21:58     13 մայիսի, 2020

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դիմել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին՝ ԵԽ «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովին (Վենետիկի հանձնաժողով)» ուղղելով հարցեր ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։


© armedia.am