ԵԱՏՄ առաջնորդների գագաթնաժողովը կանցկացվի տեսակոնֆերանսի ձևաչափով

15:18     14 մայիսի, 2020

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ԵԱՏՄ երկրների առաջնորդների գագաթնաժողովը, որը նախատեսվում էր անցկացնել մայիսի 19-ին՝ Մինսկում, կանցկացվի տեսակոնֆերանսի ձևաչափով՝ կորոնավիրուսի համաճարակի պայմաններից ելնելով, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Բելառուսի նախագահը, Sputnik-ի փոխանցմամբ, նշել է, որ ԵԱՏՄ նախորդ տեսակոնֆերանսի ժամանակ բարձրացրել է ռուսական գազի գնի հարցը և որ առաջիկայում տեղի է ունենալու խորհրդակցություն այդ հարցի շուրջ:


© armedia.am