Չինաստանն ու ԱՄՆ-ն նոր «սառը պատերազմի» եզրին են, ինչը կարող է համաշխարհային տնտեսությունը կանգնեցնել կործանման եզրին

14:57     15 մայիսի, 2020

ԱՄՆ-ի և Չինաստանի հարաբերությունները անդունդի եզրին էին մինչև COVID-19-ի ի հայտ գալը, սակայն համավարակը ևս դրանք հրեց դեպի այդ եզրը, գրում է Business Insider-ը։

Փորձագետները կարծում են, որ երկու համաշխարհային տերությունները «սառը պատերազմի» շեմին են, և դա կերկարաձգի համավարակը, ինչը կխորացնի տնտեսական կործանումը և կթուլացնի ընդհանուր սպառնալիքներին դիմակայելու աշխարհի ունակությունը:

«Սառը պատերազմին» նմանությունը «կատարյալ չէ, սակայն կան տարրեր, այդ թվում՝ համակարգային մրցակցության աճը, ռազմական մրցակցության աճը և տնտեսական անպատժելիության վրա ճնշումը, որոնք այնքան էլ ակնհայտ չէին մի քանի տարի առաջ»,- կարծում է Միջազգային հարաբերությունների խորհրդում Ասիայի հարցերով տնօրեն Էլիզաբեթ Էկոնոմին:

Իրականությունն այնպիսին է, որ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև լարվածությունը ներկայում զգալիորեն աճում է»,- ավելի վաղ այս ամիս CNBC-ին հայտարարել էր առևտրի հարցերով Սպիտակ տան նախկին բանակցող Քլեթ Վիլեմսը: Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները փխրուն էին մինչև COVID-19-ի հայտնվելը: ««Սառը պատերազմը» կործանարար կլինի և կստիպի երկրներին ընտրել այս կամ այն կողմը»,- հավելել է նա:

Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի «Չինաստանի էներգետիկան» նախագծի տնօրեն Բոննի Գլեյզերը նշել է, որ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև գոյություն ունեն մրցակցության տարրեր, որոնք «հիշեցնում են խորհրդա-ամերիկյան «սառը պատերազմը»»՝ հավելելով, որ կան նաև սկզբունքային տարբերություններ «առևտրի և մարդկանց միջև փոխհարաբերությունների» տեսակետից:

Չինաստանի հետ Ամերիկայի հարաբերությունները շատ կարևոր են ապագա համավարակների, ինչպես նաև «մեր առջև կանգնած ազգային անվտանգության առավել կարևոր խնդիրների» դեմ պայքարի համար, ներառյալ զանգվածային ոչնչացման զենքի տարածումը և կլիմայի փոփոխությունը,- ասում է Վիրջինիայի համալսարանի պատմաբան Մելվին Լեֆլերը:

Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ի և Չինաստանի հարաբերությունների վատթարացման հետևանքները «չարիք» են ինչպես իրենց, այնպես էլ ամբողջ աշխարհի համար:


© armedia.am